ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Քո ողջ սրտով» ֆիլմը` «Կուլտուրա» հեռուստաալիքով

«Քո ողջ սրտով» ֆիլմը` «Կուլտուրա» հեռուստաալիքով
25.04.2013 | 15:14

Ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաընկերությունը հեռարձակել է «Քո ողջ սրտով» ֆիլմը, որտեղ ներկայացված են Մատենադարանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի , Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Շուշիի թանգարանի հավաքածուները:

Ֆիլմի ռեժիսորը Անդրեյ Կուրենկովն է, տեքստը կարդում է Ավանգարդ Լեոնտևը: Անդրեյ Կուրենկովը ֆիլմում ցույց է տվել, որ հայ իրականության մեջ գիրքը դարեր շարունակ արտացոլել է հայ ժողովրդի տաղանդը, գիտելիքները, ավանդույթները, նաև կարևոր դեր է ունեցել հավատի և հոգևոր փորձության տարիներին:
Ֆիլմը նախաձեռնել են ՀՀ մշակույթի նախարարությունը և ռուսաստանյան «Կուլտուրա» հեռուստաընկերությունը` «Հայ գրատպության 500-ամյակի», «Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրերի շրջանակում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2335

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ